Էջ Մրցաշարի կանոններ
Խաղի կանոններ և մրցույթներ (ռուս.)
ԽԱՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՄՐՑԱՇԱՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԽԱՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հանդիպումը անց է կացվում մինչև պարտիաներում հինգ հաղթանակները: Մեկ հանդիպման շրջանակներում կարող է անցկացվել 9 պարտիայից ոչ ավել: Խաղն անց է կացվում համաձայն Խաղի կանոնների և մրցաշարերի անցկացման կանոնների, որոնք հաստատված են «Սեղանի թենիսի ազգային պրոֆեսիոնալ մարզական լիգա» ՍՊԸ-ի կողմից (որոշում №2 10.12.2019), ինչպես նաև Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի International Table Tennis Federation (ITTF) կողմից հաստատված Սեղանի թենիս մարզաձևի կանոններով:
ԼԻԳԱՅԻ ԷՏԱՊՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Սեղանի թենիսի Լիգայում մասնակցում են մարզիկներ, որոնք կախված իրենց պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակից (ռեյտինգ) բաժանվում են երեք թիմ-խմբերի (խումբ A, խումբ B և խումբ C):
Յուրաքանչյուր խմբի մարզիկների միջև խաղացանկին համապատասխան անց են կացվում ութ ժամ տևողությամբ կանոնավոր Մրցաշարեր:
Մրցաշարի շրջանակներում անց են կացվում անձնական հանդիպումներԼ Մեկ մարզիկն անց է կացնում երկուական հանդիպում իր խմբից յուրաքանչյուր մարզիկի հետ:
Մրցաշարի հաղթող է ժանաչվում բոլոր նշանակված հանդիպումների ավարտից հետո առավելագույն միավոր հավաքած մարզիկը:
Մրցաշարում առաջին տեղը գրավելու համար մարզիկը ստանում է Լիգայի 3 ռեյտինգային միավոր:
Մրցաշարում երկրորդ տեղը գրավելու համար մարզիկը ստանում է Լիգայի 1 ռեյտինգային միավոր:
Լիգայի Էտապի հաղթող է ճանաչվում առավելագույն ռեյտինգային միավորներ հավաքած մարզիկը:
Անհատական մրցույթում երկու կամ ավելի մարզիկների մոտ միավորների հավասարության դեպքում, առավելություն է ստանում հետևյալ հետևողականորեն կիրառվող պայմաններով՝
հաղթած և պարտված հանդիպումների լավագույն տարբերությամբ;
հաղթած և պարտված պարտիաների լավագույն տարբերությամբ;
վիճակ նետելով:
ՄՐՑԱՇԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Մրցավարական կոմիտեն բաղկացած է երեք իրավահավասար մրցավարներից: Յուրաքանչյուր հանդիպում սպասարկում է առնվազն երկու մրցավար; մեկը ներկա է գտնվում անմիջապես հանդիպմանը, երկրորդը հետևում է խաղի ընթացքին հեռահար, գտնվելով տեխնիկական սենյակում: Հանդիպումների արդյունքները լրացվում են արձանագրությունում, որը հաստատվում է մրցավարական կոմիտեի կողմից: Արձանագրությունը կարող է կազմվել և պահպանվել էլեկտրոնային տարբերակով: